Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջուկային փորձարկումների վերսկսման վերաբերյալ հայտարարության շուրջ ստեղծված իրավիճակը լուրջ խնդիր է անվանել։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ հրամայել է միջուկային զենքի փորձարկումներն անցկացնել «հավասար հիմունքներով» այն երկրների հետ, որոնք ենթադրաբար միջուկային զենքի փորձարկման ծրագրեր ունեն։               
 

ՄԻՊ. Ապացույց, որ ադրբեջանական զինծառայողները Սյունիքի գյուղերի հարևանությամբ կրակում են խոշոր տրամաչափի զինատեսակներից

ՄԻՊ. Ապացույց, որ ադրբեջանական զինծառայողները Սյունիքի գյուղերի հարևանությամբ կրակում են խոշոր տրամաչափի զինատեսակներից
15.02.2021 | 16:51

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է տեսանյութ, որին կից գրել է.

«Ապացույց այն մասին, որ ադրբեջանական զինված ծառայողները Սյունիքի գյուղերի անմիջական հարևանությամբ կրակում են ինչպես փոքր, այնպես էլ խոշոր տրամաչափի զինատեսակներից»: Թաթոյանը նշել է, որ այս տեսանյութի կրակոցներն արվել են 2 օր առաջ՝ Կապան համայնքի Ագարակ ու Եղվարդ գյուղերի միջնամասում, նկարել են մեր դիրքապահները: «Տարածությունը պատկերացնելու համար նշեմ, որ այս կրակոցների վայրից դեպի Ագարակ գյուղ ուղիղ գծով մոտ 1 (մեկ) կմ է: Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը Կապանի գյուղերի բնակիչներից պարբերաբար է ստանում զայրույթի ու անհանգստության ահազանգեր ադրբեջանցի զինվորականների կողմից պարբերաբար արձակվող կրակոցների մասին: Այս ամենը ևս մեկ անգամ հաստատում է, որ Սյունիքի համայնքների անմիջական հարևանությամբ, այդ համայնքներն իրար կապող ճանապարհներին ադրբեջանական զինվորական ուժեր չպետք է լինեն. դա լրջորեն վտանգում է խաղաղ բնակիչների իրավունքները, խաթարում է նրանց անդորրն ու խաղաղ կյանքը»,- գրել է նա:

Դիտվել է՝ 7505

Մեկնաբանություններ